Ռուսական «Պոբեդա» ավիաըներությունն ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը ժամանակավորապես կդադարեցնի թռիչքները: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Ձեռք բերված տոմսերի գումարն ավտոմատ կերպով կփոխհատուցվի կայքում ուղևորի անձնական «հաշվին»: Սահմանափակումների ավարտից անմիջապես հետո ուղևորը կարող է մինչև տարեվերջ այդ միջոցներն օգտագործել ցանկացած չվերթի համար: