Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը ուղերձով դիմել է երիտասարդներին՝ կոչ անելով խուսափել շփումներից, քանի որ դա կարող է նպաստել կորոնավիրուսի փոխանցմանը տարեց մարդկանց։ Այս մասին հայտնում է Guardian News-ը։
Դիմելով երիտասարդներին` նա ասել է․«Մի կարծեք, թե անխոցելի եք։ Վիրուսը կարող է ձեզ հիվանդանոց ուղարկել մի քանի շաբաթով կամ նույնիսկ սպանել։ Բայց եթե անգամ դուք ինքներդ չհիվանդանաք, ինչ-որ տեղ գնալու ձեր որոշումը կարող է կյանքի և մահու հարց դառնալ մեկ այլի համար։ Կոչ եմ անում նար մարդկանց հրաժարվել վնասակար սովորությունենրից՝ առաջին հերթին ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց»,-նշել է և հորդորել չհրաժարվել ֆիզիկական վարժություններից, մասնավորապես հորդորել է գոնե մեկ ժամ զբոսնել՝ որոշակի հեռավորություն պահպանելով այլ մարդկանցից։
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 245,000 դեպք է գրանցվել: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: