WhatsApp-ն ու ԱՀԿ-ն չաթ-բոտ կթողարկեն՝ կորոնավիրուսի մասին ինֆորմացիայով

WhatsApp մեսենջերն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կթողարկի չաթ-բոտ՝ կորոնավիրուսի մասին ակտուալ ինֆորմացիայով։

Այս մասին հայտնում են ԱՀԿ-ից, փոխանցում է The Guardian-ը:

Չաթ-բոտին հասանելիությունը տրվում է հղումով, որը երկխոսություն է բացում WhatsApp-ում: Հաղորդակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ցանկացած նամակ, դրանից հետո հայտնվում է մենյուն, որը կարող է պատասխանել կորոնավիրուսի մասին հարցերին: Դեռ 2019-ին մեսինջերը սահմանափակել էր հաղորդագրությունը մեծ թվով մարդկանց ուղարկելու հնարավորությունը՝ այդպես պայքարելով կեղծ տեղեկատվության տարածման դեմ:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել