Իտալիայում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 3,405-ի և գերազանցել Չինաստանի ցուցանիշը (3,245), որտեղ էլ սկսվել էր համաճարակ: Այս մասին հայտնում է La Repubblica-ն՝ վկայակոչելով կառավարության հայտարարությանը:
Օրվա ընթացքում զոհերի թիվը աճել է 475-ով: Միևնույն ժամանակ, Իտալիայում գրանցվել է վարակվածության 41 հազար դեպք, սա երկու անգամ պակաս է, քան Չինաստանինը (մի փոքր ավելի քան 80 հազար):
Իտալիան կարանտին է հայտարարված։ Դպրոցները, թանգարանները, կինոթատրոնները և հասարակական այլ վայրեր երկրում փակ են, հասարակական միջոցառումները արգելված են: Տեղի բնակիչներին թույլատրվում է դուրս գալ միայն խանութ, բժշկի և արտակարգ իրավիճակների դեպքում: