Կան բազմաթիվ մարդիկ, որոնք վարակվել են կորանավիրուսով, սակայն դրա մասին չեն էլ կռահում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր շրջայց է կատարել մի քանի սուպերմարկետներում։ Նա նաև մրգի և մեղրի խանութներ է այցելել։ Վաճառողները նշեցին, որ երեկ աշխուժություն եղել է, սակայն այսօր արդեն հանգիստ է։

Նա նշել է, որ նոր դեպքերը կապված են Էջմիածնի դեպքի և արտադրամասի դեպքի հետ։ Նա նշեց, որ արտադրամասը մեծ «պոտեցիալ ունի»։

Այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած

«Կան բազմաթիվ մարդիկ, որոնք վարակվել են կորանավիրուսով, սակայն դրա մասին չեն էլ կռահում։ Վարակվածների 90 տոկոսը կամ ջերմություն չունեն կամ 37 և դրան մոտ ջերմություն ունեն։ Մենք կարող ենք կորոնավիուսով վարակվել, դրա մասին չիմանալ ու բուժվել։ Մենք պետք է տարիքով ծնողներին ուշադիր լինենք»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել