Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարություն է տարածել․ «Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում, հոգ տանելով ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ քաղաքապետարան դիմող մեր համաքաղաքացիների առողջության մասին, այսօր քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվեցին ապակյա պատնեշներ՝ ավելի նվազեցնելու համար աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը:
Շնորհակալ ենք Էջմիածին քաղաքի ավագանու անդամ Գևորգ Ղազարյանին՝ այս ամենը նախաձեռնելու և օպերատիվ կազմակերպելու համար:
Հ.Գ. Ամեն դեպքում չենք մոռանում տնից դուրս գալ և քաղաքապետարան գալ միայն խիստ անհրաժեշտության պարագայում»,-նշել է նա: