Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը հաղորդում է այն մասին, որ UCOM ընկերության հետ ունեցած երկարամյա փոխշահավետ համագործակցության, ինչպես նաև UCOM ընկերության տնօրեն և Պոլիտեխնիկական Համալսարանի շրջանավարտ, հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկ Եսայանի անմիջական աջակցության շնորհիվ UCOM ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն համաձայն որի www.ol.polytechnic.am առցանց ուսուցման հարթակի շահառուները /Պոլիտեխնիկի ուսանողները և աշակերտները/ ովքեր հանդիսանում են UCOM ընկերության բաժանորդ հնարավորություն կունենան անվճար օգտվել ինտերնետից՝ առցանց համակարգով հեռավար կրթություն ստանալու նպատակով։
Պրոռեկտորի փոխանցմամբ առցանց ուսուցման համակարգը շահառուների համար հասանելի կլինի ս/թ-ի մարտի 21-ի երեկոյան։ Վաղ առավոտից Պոլիտեխնիկի առաջատար պրոֆեսորների և դոցենտների միջոցով իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսաձայնագրությունները։ Այս պահին համակարգող հանձնախումբը քննարկում է օգտատերերի էլեկտրոնային հասցեները և գաղտնաբառերը վերջիններիս փոխանցելու հնարավոր օպերատիվ եղանակները։