«Արարատբանկը» երկամսյա «վարկային արձակուրդ» է տրամադրում իր հաճախորդներին

«Արարատբանկի» վարչության որոշմամբ՝ ստեղծված իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված անհանգստությունից զերծ պահելու նպատակով՝ «Արարատբանկն» առաջարկում է ՝

Բանկի ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրել «վարկային արձակուրդ»՝ ս.թ.մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով։ «Վարկային արձակուրդը» ենթադրում է վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։ Տեղեկացնում ենք, որ «վարկային արձակուրդը» չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ զիջման հետ։

Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում

հղումը՝

Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches

Հեռախոսային կենտրոն +374 10-59-23-23

Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43

Մանրածախ գործառնությունների վարչություն +374 10 -54 79 63 ․

Հորդորում ենք

Արագ դրամական փոխանցումներ ստացող բոլոր հաճախորդներին՝ օգտվել դրամական փոխանցումների համար բանկում գործող անկանխիկ համակարգից՝ անվճար պլաստիկ քարտի միջոցով։ Դրանք ձեռք բերելու համար, ընդամենը, պետք է զանգահարել մոտակա մասնաճյուղ կամ հեռախոսային կենտրոն և բանավոր հանձնարարություն տալ՝ քարտ ստանալու համար։ Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Ձեզ փոխանցված գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին:

հղումը՝

Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches

«ԱՐԱՐԱՏՄոբայլ» հավելվածի միջոցով օգտվել առցանց բանկային ծառայություններից։ Ակտիվացնելով բանկային քարտի 3D Secure համակարգը հաճախորդը կարող է ներբեռնել հավելվածը, գրանցվել և առանց բանկ այցելելու իրականացնել կոմունալ և բջջային կապի վճարումներ, վարկերի ստացում և մարում, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում, քարտից-քարտ փոխանցումներ, ավանդի համալրում և ներդրում, ՃՈ տուգանքների մասին տեղեկատվության ստացում, վճարում և այլն։

«ԱՐԱՐԱՏՄոբայլ» հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ օնլայն հարթակներից.

App Store: https://lop.by/P6F

Google Play: https://lop.by/P6E

Կոնտակտային հեռախոսահամար +374 43 00-44-31; +374 10 59-23-19։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել