Դուռը ծեծել են, ասել է՝ մեզ մոտ ամեն ինչ նորմալ ա․ Փաշինյանը՝ ստուգումից խուսափողների մասին

Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց այն պատճառները, որոնց պարագայում արտակարգ դրություն ավելի վաղ չի հայտարարվել։

«Կա պարզ վիճակագրություն։ Վերջին 4 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվը հնգապատկվել է։ Ամսի 11-ին մենք ունեինք մոտավորապես 6 կամ 7 հիվանդ, այս դինամիկան մեզ ստիպել է մտածել, որ չեղավ, այսինքն՝ սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը։ Վերջին 2 օրերին մենք օրվա մեջ ունենում ենք 4 կամ 5 ախտորոշում․․․։ Իրավապահ մարմինները Առողջապահության նախարարության հետ հայտնաբերել են այդ մարդկանց։ Որ հետախուզման մեջ ես լինում ընդհատակում ես հայտնվում, դա հասկանում եմ, բայց որ հիվանդ ես եւ թաքնվում ես բոլորից, այդ թվում բժիշկներից, դա դժվար է հասկանալ։ Այսօր 128 քաղաքացու մոտ ջերմություն է եղել, որոնց խնդրել ենք՝ տուն գնան։ Բա մարդը ասում է՝ չէ, չեմ վերադառնում, է չեմ վերադառնում։ Մարդ կա թերթիկը լրացրել է, բացատրել են, թե ինքը ինչ պետք է անի, զանգել են, հարցրել են՝ ինչպես է իրեն զգում, ասել է՝ ոչ մի պրոբլեմ չկա, գնացել են դուռը ծեծել են, դռան հետեւից ասել է՝ ամեն ինչ նորմալ է, ասել են՝ բացեք տեսնենք, որ նորմալ է, ասել է՝ չեմ բացում։ Այս դեպքերում պետությունը պիտի լծակ ունենա, որ ասի՝ չէ պիտի բացես, եթե չբացես՝ դուռը կոտրում եմ ու մտնեմ։ Հիմա վտանգ կա, որ մասշտաբը կարող է փոխվել, այդ պատճառով պետությանն անհրաժեշտ են լծակներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել