Սբ. Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայի քրոնիկ պացիենտները դեղորայքը կստանան տանը

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինկայում սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր քրոնիկ պացիենտները կարող են մնալ տանը, նրանց՝ պոլիկլինիկայից ստացվող դեղորայքը կփոխանցեն բուժքույրները, հայտնում են հիմնարկից։

Պոլիկլինիկայի պացիենտերին հորդորում է մնալ տանը, նրանց տնային պայմաններում կայցելեն տեղամասի թերապևտներն ու մանկաբույժները, դեղորայքը կփոխանցվի:

Ինքնազգացողությանն առնչվող այլ հարցերով կարելի է կապ հաստատել շուրջօրյա սպասարկվող հեռախոսահամարներով` (011) 89-03-03, 89-03, (010)64-59-20, (011)64-59-20 հեռախոսահամարներով, մանկական բաժանմունքի համար գործում են (010)63-58-21, (011)63-58-21 հեռախոսահամարները:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱՆ-ից հորդորում են նվազեցնել շփումները, չայցելել հանրային վայրեր: Վիրուսը դժվարություններ է առաջացնում հատկապես մեծահասակների և ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել