Փոխվարչապետ Տիգրան Ավինայնի խորհրդական Սուրեն Քրմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Չենք այցելում պետական մարմինների սպասարկման գրասենյակներ, օգտվում ենք Էլեկտրոնային կառավարման գործիքներից․
Կանխարգելում ենք կորոնավիրուսի տարածումը
Բոլոր պետական մարմինների հետ հաղորդակցվեք էլեկտրոնային հարցումների միասնակամ Е-request.am հարթակի միջոցով առանց տնից դուրս գալու
– ԴԻՄՈՒՄ
– ԲՈՂՈՔ
– ՀԱՐՑՈՒՄ
ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտոնային փոստը և համապատասխան մարմինը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին»։