Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը հայտարարություն է արել․ «Հարգելի դատավարության մասնակիցներ,
Հաշվի առնելով կորոնավիրուսի մասին պաշտոնական հաղորդումները, Բարձրագույն դատական խորհրդի, Փաստաբանների պալատի հայտարարությունները, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերը և կարևորելով հանրային առողջությունը՝ իմ վարույթում առկա գործերով 2020 թվականի մարտի 17-20 ընկած ժամանակահատվածում նշանակված դատական նիստերը (բացառությամբ դատական ակտերի հրապարակումների) կարճ ժամկետով հետաձգում եմ:
Դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կծանուցվեք: Խնդրում եմ դատական գործերի ընթացքին հետևել նաև առցանց՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգի միջոցով, ինչպես նաև հարցերի դեպքում կապ հաստատել իմ աշխատակազմի հետ՝ հետևյալ հեռախոսահամարով 010 447121 (ներքին՝ 229):
Բոլորիս առողջություն»,-նշել է նա: