Մարտի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից Հայաստան ժամանող քաղաքացուն ենթարկել են մաքսային զննման։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Արդյունքում` հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակում փաթեթավորված շուրջ 229 գրամ մեթամֆետամին թմրամիջոց։
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Քաղաքացին ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։