ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հայտարարություն է տարածել․ «Հրատապ
Այս պահին ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից:
Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 13-ի ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում։ «Կա հարուցված քրեական գործ, դրա շրջանակում գործողություններ են իրականացվում։ Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել»,-նշել էր ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։