Այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած. Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի հաստատված նոր դեպքի վերաբերյալ:

«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ որ այսօր՝ մարտի 16-ին, կառավարությունում խորհրդակցություն կանցկացվի և կորոշվի, արդյո՞ք Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա, թեկուզ որոշ տարածքներում, թե՝ ոչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել