Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Այս մասի Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան»,-նշել է նա:

Աննա Հակոբյանն այս մասին նշում է. «Մեր ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունենք»:

Հիշեցնենք, որ մարտի 13-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսեց Աննա Հակոբյանի Բրազիլիա կատարած այցին:

«Երեկվանից մի քիչ անհնագստացած էինք, որովհետև լուր կար, որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի դեպքը, և նախագահը նույնպես թեսթ է անցել և սպասում է պատասխանին: Այդ մասին իմանալով՝ երեկ, մենք որոշեցինք մեկուսացվել, իհարկե ոչ միանգամից, որովհետև այսօր որոշ աշխատանք կար, որ ես ուղղակի չէի կարող անել և այսօր երեկոյան մենք Սևանի ճանապարհին էինք ու վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Գիտեք, որ մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ և թարսի նման ողջագուրվելով լուսանկար է հրապարակել: Եկանք Սևանում մեկուսանալու և առաջին գործողությունը, որ արեցինք՝ ջերմությունները չափելն էր ու ճիշտն ասած շատ ուրախացանք, որ ջերմություն չունեինք»,-նշեց վարչապետը:

Հավելենք, որ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մարտի 14-ին, 13:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 15 դեպք է հաստատված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել