ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ այսօրվանից «Զվարթնոց» օդանավակայանում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց նկատմամբ։ Փոխվարչապետը օդանավակայանում երեկվա շրջայցի ընթացքում կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ հետայսու բոլոր ուղևորների համար, անկախ նրանից` ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ, պետք է լրացվեն հասցեական քարտեր, որոնցում ներառվելու է նաև վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը:
Այն անձիք, ովքեր օդանավում արդեն իսկ լրացրել են հասցեական քարտերը, ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետի մասնագետների կողմից համապատասխան ընթացակարգով անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, իսկ նրանք ովքեր չեն լրացրել՝ վերընշված ընթացակարգն անցնելուց հետո ևս լրացնում են հասցեական քարտերը։ Յուրաքանչյուր չվերթից հետո լրացված բոլորը քարտերը հանձնվում է ԱԱՏՄ անձնակազմին։