Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին ստորագրել է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշումը:
Որոշման մեջ նշվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-260-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի
Հավելված»: