«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար ամսին գազ սպառող բաժանորդներին մատակարարված բնական գազի քանակի և արժեքի, ինչպես նաև բնակիչ-բաժանորդների ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման վճարների մասին տեղեկատվությունը 2020 թվականի մարտի 10-ից տեղադրված է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում:
Մատակարարված գազի և ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների համար բաժանորդների կողմից վճարումը պետք է կատարվի վերը նշված տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում: