Ո՞ր նախագահն է հավաքել 100 տոկոս ձայներ

ԱՄՆ առաջին նախագահը՝ Ջորջ Վաշինգթոնը, ստացել է ընտրողների կողմից 100% ձայներ:

Այդ առումով նա դարձավ առաջին և վերջին նախագահը:

Իր պարտականություններին անցնելու ժամանակ Վաշինգթոնն ասել է.

 ‹‹Թո′ղ օգնի ինձ Աստված››:

Այդ արտահայտությունն էլ հենց այդ  օրվանից դարձավ ավանդույթ և ավելացվեց տեքստում. հատուկ արարողության ժամանակ այդպես սկսեցին ասել բոլոր նախագահներն իրենց պարտականություններին անցնելուց առաջ:

Իսկ ՀՀ –ում ի՞նչ խոսքերով է պաշտոնը ստանձնում ՀՀ Նախագահը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։»:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել