ԿԸՀ հրապարակած տվյալներով, ժամը 11-ի դրությամբ նախագահի ընտրություններին հանրապետության ողջ տարածքում մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 10,92%-ը:
Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 15,13 տոկոս, այնուհետեւ՝ Արարատում (14,46%) և Տավուշում (13,26%):
Գեղարքունիքում ընտրություններին մասնակցել են քվեարկութան իրավունք ունեցողների 12,85%-ը, Լոռիում՝ 11,68, Երևանում՝ 10,58, Արագածոտնում՝ 9,99, Կոտայքում՝ 9,76, Վայոց Ձորում՝ 9,68, Արմավիրում՝ 8,41 տոկոսը:
Ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Շիրակում՝ 7,96%:
Աղբյուր՝ Իրավաբան.net