Ազգային ժողովի նիստում այսօր՝ մարտի 4-ին, քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Ազգային ժողովում հարցի հիմնական զեկուցողն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է, ով նշեց, որ նախագիծն անցել է հանրային լայն քննարկումներ։
«Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամուտի աղբյուրներով։ Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից՝ գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացուցյների ներկայացմամբ»,-ասաց նախարարը՝ ներկայացնելով նախագծով սպասվող փոփոխությունները։
Նա նշեց նաև, որ օրենքի նախագծով ներդրվում է չհիմնավորվող հարստացման բռնագանձման մեխանիզմը։
Մանրամասները՝ տեսանյութում