Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ցուցումը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 2-8-ը հայտարարում է կարանտին։ Այս մասին հայտարարել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։
«ՀՌՀ-ի անձնակազմն աշխատում է տներից, իսկ ուսանողները չեն գալիս դասերի և նվազագույնի են հասցնում իրենց հասարակական շփումները»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա այժմ պահվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։