Օրվա ընթացքում կորոշվի դպրոցները փակելու վերաբերյալ հարցը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ մարտի 1-ին, հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է կրթական հաստատությունները ժամանակավոր փակելու հարցին:

«Ես իմ երեխաներին պատրաստ եմ ուղարկել դպրոց քանի որ չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր, որ անհրաժեշտություն լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակել՝ հատկապես հաշվի առնելով, որ դպրոցական  երեխաները պրակտիկորեն խնդիր չունեն այս վիրուսի հետ»,-նշեց նախարարը: 

Արսեն Թորոսյանը նշեց, որ օրվա ընթացքում կորոշվի դպրոցները փակելու վերաբերյալ հարցը:

Հիշենցնենք, որ մարտի 1-ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված անձի 1 դեպք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել