Ճապոնիայի վարչապետն այսօր որոշում է ընդունել փակել երկրում բոլոր դպրոցները մեկ ամսով՝ փորձելով դադարեցնել կորոնավիրուսի տարածումը: Այս մասին հայտնում է Dailymail-ը։
Շինզո Աբեն ասաց. «Կառավարությունը երեխաների առողջությունն ու անվտանգությունը համարում է ամեն ինչից առավել»: Երկրում դպրոցները պետք է ամբողջովին փակված լինեն մարտի 2-ից։
Ճապոնիայում ավելի քան 200 մարդ մինչ այժմ վարակվել է կորոնավիրուսով, իսկ չորս մարդ մահացել է:
Հոկադոյի հյուսիսային գլխավոր կղզում, հաստատվել է 13 նոր դեպք, այդ թվում` 10 տարեկանից ցածր երկու երեխա, հայտնում է հանրային հեռարձակող NHK-ն:
Օսակայի իշխանություններն արդեն իսկ կարգադրել էին քաղաքի բոլոր դպրոցները փակել երկուշաբթի օրվանից, իսկ Հոկաիդոյի 1600 դպրոցներ նախատեսվում էրփակել առաջիկայում:
Նշենք, որ Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսից մահացածների թիվը փետրվարի 27-ի դրությամբ հասել է 2774-ի: