Փոխվարչապետը փնտրում է «Այո» լոգոյի հեղինակին

Ինչպես արդեն հայտնել էինք, Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարում է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։

Մրցույթի շրջանակում հարկավոր է ստեղծել․

  1. «Այո»-ի լոգո
  2. Բաների, սքրոլերի դիզայն
  3. Ֆլայերների դիզայն
  4. Facebook-ի համար նախատեսված cover նկար
  5. Facebook-ի համար նախատեսված profile նկար
  6. Facebook-ի համար նախատեսված շրջանակ

Առաջարկներ կարող էին ներկայացնել բոլոր հետաքրքրված անհատները և կազմակերպությունները: Առաջարկները տեղադրվելու են ԱՅՈ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև դրանք կարող են հանրայնացվել հեղինակների կողմից:

Առաջարկները հարկավոր է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին: Հաղթող մասնակցին ընտրելու է ԱՅՈ-ի շտաբը:

  • 1-ին տեղ՝ 3 միլիոն դրամ
  • 2-րդ տեղ՝ 2 միլիոն դրամ
  • 3-րդ տեղ 1 միլիոն դրամ։

Երեկ՝ փետրվարի 25-ին «Այո» շտաբը հայտարարություն տարածեց՝ նշելով․

«Ուրախ ենք հայտնել, որ մենք ունենք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բրենդինգի մրցույթի հաղթող։ Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»։

Ավելի ուշ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ 90-ականներին ևս այս շրիֆտով ու տեսքով «Այո» լոգո է եղել և անթույլատրելի է 3 միլիոն դրամ վճարել գրագողության համար։

Այսօր Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է նախորդ հանրաքվեի պաստառներից մեկի լուսանկարը և նշել․

«Փնտրվում է բնօրինակի հեղինակը»,-նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել