«Այո»-ի շտաբը մրցույթ է հայտարարում․ պարգևը՝ մինչև 3 միլիոն դրամ

Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարում է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։

Մրցույթի շրջանակում հարկավոր է ստեղծել․

1. «Այո»-ի լոգո

2. Բաների, սքրոլերի դիզայն

3. Ֆլայերների դիզայն

4. Facebook-ի համար նախատեսված cover նկար

5. Facebook-ի համար նախատեսված profile նկար

6. Facebook-ի համար նախատեսված շրջանակ

Առաջարկներ կարող ներկայացնել բոլոր հետաքրքրված անհատները և կազմակերպությունները: Առաջարկները տեղադրվելու են ԱՅՈ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև դրանք կարող են հանրայնացվել հեղինակների կողմից:

Առաջարկները հարկավոր է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին: Հաղթող մասնակցին ընտրելու է ԱՅՈ-ի շտաբը:

1-ին տեղ՝ 3 միլիոն դրամ

2-րդ տեղ՝ 2 միլիոն դրամ

3-րդ տեղ 1 միլիոն դրամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել