Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի բռնկումը դեռևս պանդեմիա չէ, սակայն պանդեմիայի վերածվելու «միտումներ ունի»: Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը։
Նա կոչ է արել «անել հնարավորը` պոտենցիալ պանդեմիային պատրաստվելու համար»։
Նշենք, որ պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է:
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը փետրվարի 25-ի դրությամբ գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին:
Հիշեցնենք, որ 2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: