ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Այս մասին տեղեկանում են Դատական տեղեկատվական համակարգում:
Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Հայցով Թովմասյանը պահանջել է պարտավորեցնել Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018-ի մայիսից Թովմասյանը նախ ամենօրյա, ապա` ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել վարչապետին` ասելով, թե քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։ Ավելի ուշ՝ հունվարի 25-ին, Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ինքը վարչապետին 20 օր ժամանակ է տալիս՝ ապացուցելու իր հայտարարությունները, հակառակ դեպքում խոստանում է նրան դատի տալ: Որպես իր ասածի ապացույց, Փաշինյանը հրապարակել էր Թովմասյանից նվեր ստացած գրիչը: