Փաստաբան Ալեքսանդր Կոչուբայևը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սևազգեստ կանանց գործով դատարանը որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորին
Ինչպես առավել վաղ հայտնել էի մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների հայցը ընդդեմ սևազգեստ կանանց ներկայացված տեսքով վարույթ ընդունվելու շանսեր չունի։
Եվ ահա դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Ըստ էության, դատարանը արձանագրել է, որ հայցվորների կարգավիճակը նշվել է որպես իրավահաջորդներ, սակայն չեն ներկայացվել վերջիններիս իրավահաջորդ հանդիսանալու հիմքերը:
Բացի այդ՝ հայցվորները չեն վճարել պետական տուրքը, իսկ դատարանը գտել է, որ պետական տուրքից ազատելու հիմքեր չկան /կարծում եմ դատարանը հաշվի է առել նաև իրավահաջորդների ստացած 30 մլն դրամը/։
Եվ վերջապես առկա են բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, որոնց չվերացման դեպքում, առհասարակ, կմերժվի հայցը վարույթ ընդունելը»։