Փետրվարի 10-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ նախկին փեսան` 1979 թ. ծնված Տիգրան Գ.-ն, նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, մտել է տուն, ծեծի է ենթարկել իրեն և դստերը ու հափշտակելով վերջինիս բջջային հեռախոսը` դիմել է փախուստի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում Տիգրան Գ.-ն ցանկապատի վրայից մտել է Լեհվազ գյուղի հիշյալ բնակչի տուն և նախկին կնոջ ննջասենյակում խանգարել է նրա հանգիստը, քաշքշել և բռնի կերպով ձեռքից հափշտակել բջջային հեռախոսն ու դիմել փախուստի, որից հետո կնոջ հայրը զանգահարել է Տիգրան Գ.-ին և պահանջել վերադարձնել հեռախոսը:
Նույն օրը, ժամը 04.45-ին, Տիգրան Գ.-ն վերադարձել է նշված տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, բռունցքով հարվածներ է հասցրել նրա դեմքին և պատճառել վնասվածքներ:
Տիգրան Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հիշյալ բջջային հեռախոսը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության փոխանցմամբ`կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net