Հունվարի 28-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 55-ամյա մի տղամարդ։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 12.00-ին, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել են: Ըստ բժշկի՝ տղամարդը ի վիճակի չէ բացատրություն տալու:
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառել է Երևանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ, որը ժամը 17.15-ին ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: