Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել է, նշվում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր 2744 վարակվածի և մահվան 80 դեպքի մասին:
Օրական հաստատվում են 1771 հիվանդության նոր դեպքեր, ինչպես նաև գրանցվել է 26 մահացու դեպք (24-ը՝ Հուբեյի նահանգում, մեկը՝ Պեկինում, մեկը՝ Հայնան նահանգ):
Ինֆեկցիայի ութ հաստատված դեպքեր են հայտնաբերվել Հոնկոնգում, յոթը՝ Մակաոյում, իսկ հինգը ՝ Թայվանում:
106 մահից 100-ը գտնվում են Հուբեյ նահանգում, որը բռնկման էպիկենտրոնն է:
Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ 976 մարդ ծանր վիճակում է, 60 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին՝ խիտ բնակեցված Ուուհան քաղաքում (Հուբեյի նահանգ): Փորձագետները պարզել էին, որ դա կորոնավիրուսային նոր տեսակ է`2019-nCoV:
Նախորդ օրը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները իրականացրել են շրջակա միջավայրի նմուշների վերլուծություն և հաստատել, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրը Ուհան քաղաքի Հուանանի մեծածախ շուկան է: