Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ խմբակցության անդամի ֆեյսբուքյան գրառման համար

«Հարգելի քաղաքացիներ,

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ատելության խոսքի ցանկացած դրսևորում:

Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:

Վաղը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ»,-այսպիսի հայտարարություն է տարածել խմբակցությունը՝ անդամներից մեկի գրառումից հետո։

Գրառման մեջ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել․ «Հ. Թովմասյանի աղջկա FB-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել