«Իմ քայլը» խմբակցության անդամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել․ «Հ. Թովմասյանի աղջկա FB-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»․ Խաժակյանն ահազանգում է

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գրել է․ ««Իմ քայլը» խմբակցության անդամը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով, որ «Հ. Թովմասյանի աղջկա FB-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ հանրային քննարկման է ներկայացվել քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ։ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենգիրքը լրացնել 226.2 հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար:

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, այն շուտով կքննարկվի Ազգային ժողովում։

Ավագանու անդամի լուսանկարը իր գրառմանը կցել է Դավիթ Խաժակյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել