Շենքի բնակիչներից մի քանիսը դիմել են դատարան` խնդրելով իրենց հարևան Արա Հ-ին անհապաղ տանիքի դռան փոփոխված փականի բանալին տրամադրել իրենց և դրանից հետո, առանց հայցվորների համատեղ համաձայնության, տանիքի հատվածում որևէ փոփոխում (աշխատանքներ) չկատարել:
Առաջին ատյանի դատարանը նախագահությամբ` դատավոր Ռ. Ափինյանի, որոշել է կարճել քաղաքացիական գործի վարույթը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Սակայն սա վերջին կետը չէր այս գործում: Նույն դատարանը` նախագահությամբ`
դատավոր Գ.Կարախանյանի, հայցն ամբողջությամբ բավարարել է և պարտավորեցրել Արա Հ-ին տանիքի դռան փոփոխված փականի բանալին տրամադրել հայցվորներին, ինչպես նաև տանիքի հատվածում կատարվող գործողությունները օրենքով սահմանված կարգով համաձայնեցնել շենքի համասեփականատերեր` Իզաբելլա Թ-ի և Հեղինե Ս-ի հետ։
Աղբյուրը՝ Իրավաբան.net