Գևորգ Բոյախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ելնելով իր հոր՝ Սարգիս Բոյախչյանի և իր եղբայրներ Սևակ, Մկրտիչ Բոյախչյանների նկատմամբ Վիսյոլ Սեդրակի Սաֆարյանի ու գործով դեռևս չպարզված անձանց կողմից 2011թ. հունիսի 23-ին`ժամը 14։00-ի սահմաններում, Երևանի Մանթաշյան փողոցի 28 շենքի բակում գործադրված բռնության և տեղի ունեցած վիճաբանության հանգամանքն անձամբ պարզաբանելու և լուծելու, դրանով իսկ իր անձը հասարակությունից վեր դասելու, նրանում առկա իրավական ու բարոյական նորմերին հակադրվելու դրդումներից, ինչպես նաև արհամարհելով այդպիսիք, նույն օրը` ժամը 21։30-ի սահմաններում, իր եղբայրներ Մկրտիչ, Սևակ Բոյախչյանների հետ միասին գնացել է Երևան քաղաքի X փողոցի 11 շենքի բակ, որտեղ վերջիններիս հետ միասին անհիմն վիճաբանության ու կռվի մեջ է մտել Վիսյոլ Սեդրակի Սաֆարյանի, Սերոբ Վիսյոլի Սաֆարյանի և գործով դեռևս չպարզված շուրջ 5 անհայտ անձանց հետ, որի ընթացքում շուրջ 10 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հարակից շենքերի բնակիչների, անցորդների ներկայությամբ Մկրտիչ, Սևակ Բոյախչյանների հետ միասին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, ինչպես նաև բռնության գործադրմամբ՝ ձեռքերով հարվածներ է հասցրել նրանց ու գործով դեռևս չպարզված այլ անձանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Միաժամանակ, խուլիգանության ընթացքում Գևորգ Բոյախչյանը Վիսյոլ Սաֆարյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով, այն որպես զենք գործադրելով, հարվածել է նրա կրծքավանդակի աջ կեսին, վեջինիս առողջությանը պատճառելով կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։
Գործով մեղադրյալ Գևորգ Բոյախչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Իսկ մյուս մեղադրյալներ Սարգիս, Սևակ, Մկրտիչ Բոյախչյանների և Վիսյոլ, Սերոբ Սաֆարյանների նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Շենգավիթ համայնքի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net