Ուզբեկստանում խորհրդարանի նիստի ժամանակ հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևն իր կարծիքն է հայտնել Ուզբեկստանի` Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ:
«Մենք չենք անդամակցի այդ միությանը։ Ուզբեկստանը 2 միլիարդ դոլարի պտուղ-բանջարեղենի վերամշակման գործընթաց է սկսել։ Ո՞ւր կուղարկենք մենք պատրաստի արտադրանքը: Ո՞վ է մեզ սպասում: Ճիշտ է, Եվրոպայում ավելի թանկ է, բայց պետք է ստանդարտներ սահմանել»,-ասել է Ուզբեկստանի նախագահը: Այս մասին տեղեկացնում է kun.uz կայքը:
Ուզբեկստանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում դիտորդը միության անդամ չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի` դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը կարող է լուծվել 2020 թվականի ընթացքում: