Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է արել ԱԱԾ նախկին տնօրեն Գևորգ Կուտոյանի մահվան կապակցությամբ։
«Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին։ Դժվար է խոսքեր գտնել, սակայն չէի կարող չանդրադառնալ այս դաժան իրողությանը։ Մարդկային և մասնագիտական իր որակներով Գեորգին արժանիորեն վաստակել էր հարգանքը։
Ողբերգական այս մահը ահազանգ է․ անկախ ամեն ինչից, այն նաև երկրում տիրող բարոյահոգեբանական աղճատված մթնոլորտի հետևանք է։ Հայաստանում խորացող անհանդուրժողակնությունը հատել է բոլոր թույլատրելի և բանական սահմանները։ Գեորգի Կուտոյանի մահը սթափվելու կանչ է բոլորիս։
Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին։