Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակա լիճը շուն է ընկել. ԱԻՆ

Հունվարի 19-ին, ժամը 23:05-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակա լիճը շուն է ընկել և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շանը դուրս են բերել լճից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել