Ֆլորա Մարուքյանը 05.08.2010թ-ին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սարիբեկ Այդինյանի` ամուսնալուծության և ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու պահանջների մասին:
Նշենք, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
Հետևաբար, գույքը համատեղ համարելու համար այն կամ պետք է ձեռք բերվի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում կամ դրա վրա ամուսիններից մեկը պետք է կատարած լինի ներդրումներ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net