Նաիրի Հունանյանը նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին վարչապետի աշխատակազմից։

«Նամակ ստացվել է, բայց բովանդակությունը հրապարակման ենթակա չէ»,-ասացին աշխատակազմից։ Թե երբ է նամակն ուղարկվել՝ ևս չի նշվում։

Հիշեցնենք, որ 2019 թվականին լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը։ Նախորդիվ դրան, Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման դիմում էր ներկայացվել, որը մերժվել էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել