Վլադիմիրը մեղադրվում է անչափահաս աղջկա հետ ամուսնանալու համար

Գեղարքունիքի մարզի բնակիչ Վլադիմիր Մակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հունվար ամսին՝ քննությամբ չպարզված օրը, ամուսնացել է համագյուղացի անչափահաս Կ. Խ.ի հետ և նույն գյուղում գտնվող իրենց տանը դրա հաջորդ օրը՝ գիշերը, ու դրանից հետո մինչև Կ.Խանոյանի 16 տարին լրանալը` 2012 թվականի սեպտեմբերի 30-ը, Վ. Մակյանը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած Կ.Խանոյանի հետ:

Վլադիմիր Մակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Ընտանեկան օրենսգրքի համաձայն` ներկայումս կնոջ համար ամուսնության տարիք սահմանված է 17 տարեկանը, տղամարդու համար` 18-ը:

Այս պարագայում, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՝ քրեական գործ հարուցելու առիթի և փաստերի առկայության դեպքում, Վլադիմիր Մակյանին առաջադրված մեղադրանքի համար քրեական գործ կարող է հարուցվել անկախ տուժողի բողոքի առկայությունից: Փաստ է, որ գործով ամբաստանյալը սեռական հարաբերություններ է ունեցել տասնվեց տարին չլրացած անչափահասի հետ, որը՝ անկախ անչափահասի կամքից, քրեական օրենքով արգելված արարք է համարվում:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել