Ոտնահարո՞ւմ են արդյոք սոցիալական կայքերն անձնական կյանքի անձեռնմխելիությունը

Սոցիալական կայքերը գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում մարդկանց կյանքում, հաճախ փոխարինելով կենդանի շփումը: Որոշ մասնագետներ նույնիսկ խոսում են նոր հիվանդության առաջացման մասին, որն անձին ամբողջությամբ կախման մեջ է դնում սոցիալական կայքերից: Հայտնի են դեպքեր, երբ այդ խնդրով հոգեբանին այցելած անձինք հենց նրա հետ զրույցի պահին բջջային հեռախոսի միջոցով զուգահեռաբար օգտվել են սոցիալական կայքերից:

Սակայն սոցիալական կայքերի դեմ դժգոհություն են հայտնում ոչ միայն բժիշկներն ու հոգեբանները, այլ նաև իրավապաշտպանները: Օրինակ, Կանադայի անձնական կյանքի անձեռնմխելիության հարցերով պաշտպանը ժամանակին մեղադրել է Facebook-ին, նրանում, որ այս սոցիալական կայքը կիսվում է իր օգտատերերի անձնական տեղեկություններով խաղեր արտադրողների հետ և դրանով խախտում է Կանադայի համապատասխան օրենքը: Իրավապաշտպանի կարծիքով այս սոցիալական ցանցը, որից օգտվում են 12 միլիոնից ավել կանադացիներ և 200 միլիոնից ավել մարդիկ ամբողջ աշխարհում, անհիմն կերպով երկար է պահում օգտատերերի անձնական տեղեկությունները նույնիսկ նրանից հետո, երբ նրանք փակում են իրենց անձնական էջը:

Իրավապաշտպան կառույցը համապատասխան գրություն է ուղարկել Facebook-ին ներկայացնելով իր մտահոգություններն ու առաջարկությունները:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել