Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը առաջարկում են «Տրասնպորտի մասին» օրենքում լրացում կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ 7 (ներառյալ՝6+1) կամ ավելի նստատեղ ունեցող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի վրա գազաբալոնային սնման համակարգ տեղադրելիս գազաբալոնը կթույլատրվի տեղադրել բացառապես մեքենայի տանիքին, և այն պետք է փակված լինի արտաքին միջավայրից արտաքին ծածկով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքը ընդունելու դեպքում 6 ամիս ժամանակահատված կտրամադրվի այս օրենքով սահմանված տրանսպորտային միջոցներին վերասարքավորվելու համար:

