Վարչական վերաքննիչ դատարանում է գտնվում «Վարդան Փեփոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 07.10.2009 թվականի թիվ 573-Ա հրամանի 1-ին կետի 9-րդ ենթակետը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գործողությունները, որոնցով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկացվել է «Վարդան Փեփոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված ՏԾ թիվ 00262 լիցենզիայի գործողությունը կասեցված լինելու մասին, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից «Վարդան Փեփոյան» ՍՊԸ-ին 09.06.2008 թվականին տրվել է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ թիվ 00262 լիցենզիան, որը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 07.10.2009 թվականի թիվ 573-Ա հրամանի 1-ին կետի 9-րդ ենթակետով՝ վերը նշված լիցենզիայի գործողությունը կասեցվել է։
Ընկերությունը վարչական դատարանում հայտնել է, որ ընկերությունը լիցենզիայի կասեցված լինելու մասին տեղյակ չի եղել: Ընկերությունն այդ մասին իմացել է միայն ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ-ից 09.02.2011թ. գրությանը կից ստացված փաստաթղթերից, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից 09.06.2009թ-ին կասեցվել է «Վարդան Փեփոյան» ՍՊԸ-ի լիցենզիան և որ այդ մասին ընկերությունը տեղեկացվել է 2009թ. հոկտեմբերի 13-ին։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնել է, որ, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի 1\124 եզրակացությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 573-Ա հրամանով «Վարդան Փեփոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի գործողությունը կասեցվել է` տարեկան պետական տուրքը չվճարելու համար, մինչև խախտման պատճառի վերացումը։ «Վարդան Փեփոյան» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողության կասեցման մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 573-11 հրամանը ընկերությանն ուղարկվել է փոստով։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` լիցենզիայի գործողությունը կաuեցված է համարվում այդ մաuին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու oրվանը հաջորդող oրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կաuեցնելու մաuին որոշմամբ կամ oրենքով ավելի ուշ ժամկետ նախատեuված չէ։ Համաձայն նույն օրենքի 3-րդ հոդվածի` տեղեկացումը կամ փաuտաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մաuին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների oգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով կամ հանձնվել են uտացականով (այuուհետ` պատշաճ ձևով)։
2012թ. հոկտեմբերի 9-ի վճռով՝ ՀՀ վարչական դատարանը մերժել է «Վարդան Փեփոյան» ՍՊԸ-ի հայցը:
Աղբյուրը` Իրավաբան.net