«Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հայաստանի ՀանրապետությանՆախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով:
Սակայն պետք է նշել, որ Ազգային ժողովի նիստերի օրակարգում ընդգրկված է վերը նշված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է լրացում կատարել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունում` հետևյալ կերպ:
Այսպես, եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա 6-րդ հոդվածի առաջին պարբերությունում`
1) «աշխատավարձի» բառից հետո կնշվ հետևյալ արտահայտությունը` «և զրո ամբողջ իննը տասնորդական գործակցի արտադրյալի»,
2) պարբերությունը կլրացվի հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է»:
Աղբյուրը` Իրավաբան.net