Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի կողմից կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակված Ստանիսլավ Զասն անցել է պարտականությունների իրականացմանը:
Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Հաշվի առնելով, որ 2020 թվականին ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը՝ նոր գլխավոր քարտուղարին աշխատակազմին է ներկայացրել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը: