Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցություն է հայտնել Իրանում ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին։
«Մեր վշտակցությունն ենք բերում Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Թող Աստված խաղաղության մեջ հանգչեցնի նրանց հոգիները», – ասված է կաթողիկոսի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, որում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են: