Հետախուզվողները բերման ենթարկվեցին «Զվարթնոց» օդանավակայանից

Հունվարի 5-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Արագածի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Մուրադ Ն.-ն, որը 2017 թ. հունիսի 28-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Հունվարի 5-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Բանիպալ Ս.-ն, որը 2019 թ. օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել